Հայտնի է դարձել Կիլիան Մբապեին տրանսֆերի դիմաց առաջ քաշելու ՊՍԺ-ի ղեկավարության որոշման մասին։ Այս մասին Twitter-ում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբում վստահ են, որ խաղացողը ցանկանում է անվճար հեռանալ 2024 թվականին, ուստի պատրաստ են քննարկել նրա վաճառքը։ Այդ պատճառով Մբապեն դուրս է մնացել Ճապոնիա մեկնելու հայտից։ Ինչպես հայտնում է Sky Sports-ը, թիմը ենթադրում է, որ հարձակվողն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ, և նրան համարում է դավաճան, քանի որ նա խոստացել է չհեռանալ առանց փոխհատուցման։
Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ ֆրանսիացիները Մբապեի համար ընդհանուր առմամբ 300 միլիոն եվրո են պահանջում, մինչդեռ «Ռեալը» պատրաստ է նրա համար վճարել առավելագույնը 220 միլիոն։ Sports Zone-ն ավելացրել է, որ ֆուտբոլիստի համար առաջարկներ են անում նաև «Արսենալը» և «Լիվերպուլը», սակայն ինքը՝ հարձակվողը, չի դիտարկում այս տարբերակները։
Մբապեն ՊՍԺ-ում է 2018 թվականից։ Նրա գործող պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։