Փաշինյանն ինչ անում է, շատ պարզ է, այդտեղ վերլուծելու հարց չկա․ շատ հստակ ինքն ասում է, ընդունում է, որ Արցախն արդեն Ադրբեջանի մաս է և այդպես լինելու է, և դրա դիմաց որևէ պահանջ չկա։ Այսինքն, Փաշինյանի քաղաքականությունը տանելու է նրան, որ եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, Արցախն ամբողջությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ, Արցախն իր 120 000 բնակչությամբ լուծարվելու է։ Այս խոսակցությունները, որ Ստեփանակերտն ու Բաքուն երկխոսություն ունենան և այլն, դա ժողովդրի աչքին թոզ փչել է, փաստաթուղթը ստորագրելուց հետո համարեք, որ Արցախը լուծարվել է Ադրբեջանում և հարցը փակված է։
Այս մասին այսօր տարածած տեսանյութում ասում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ով պարբերաբար Նիկոլ Փաշինյանին առաջարկել է իրեն բանակցողի 100 տոկոսանոց լիազորություն տալ և լռել, ու ինքը կփոխի բանակցությունների տրամաբանությունը։
«Այն ինչ Փաշինյանն անում է, անիրատեսական է։ Այս բառի օգտագործումը կարող է ձեզ զարմացնի, բայց այն, ինչ այսօր Փաշինյանն անում է, անիրատեսական է, բացի նրանից, որ անհասկանալի է, անընդունելի է, նաև անիրատեսական է։ Նա ուզում է տալ մի բան նախ իրենը չի, որ տա, նա ուզում է տալ մի տարածք, որը հազարամյակներ պատկանել է Արցախի ժողովրդին, այնտեղ հայեր են ապրել, ինքը ուզում է տալ մի տարածք, որը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, չկա, մի տարածք, որը նույնիսկ Սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ, ուզում է տալ մի տարածք, որը նախկին 30 տարիներին եղել է անկախ քաղաքական միավոր։ Տա, որ լուծարվի իր ժողովրդով հանդերձ։ Այսօր աշխարհում 50-ից ավելի ինքնորոշման շարժումներ կան, որը մեկը այն գործընթացից չի հրաժարվել, մենք՝ հայերս առաջինն ենք լինելու»,-ասաց Օսկանյանը։
Ըստ ԱԳ նախկին նախարարի՝ Փաշինյանն ինչ անում է, խաղաղություն չի կարող բերել, դա կարող է լավ հարաբերություններ բերել Փաշինյանի իշխանությանն ու Ադրբեջանի միջև, բայց ոչ երբեք հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև։
«Եթե Փաշինյանն այդ փաստաթուղթը ստորագրեց Հայաստանը մտնելու է խորն անկայության ցիկլի մեջ, երկարատև, որից դուրս գալը շատ դժվար է լինելու։ Եթե պատերազմից հետո Փաշինյանի անվտանգությունը կախվածության մեջ էր իր պաշտոնից, այս փաստաթուղթը ստորագրելուց հետո Փաշինյանի անվտանգությունն ու իր պաշտոնը միաձուլվելու են, դառնալու են մեկ։ Այս պայմաններում չի կարող ժողովորդավարություն լինել երկրում․ երկրի ղեկավարը, ու պաշտոնն ու անվտանգությունը միաձուլվել են, չի կարող ռացիոնալ լինել իր որոշումներում։ Եթե այդ փաստաթութղը ստորագրվի Հայաստանում անկայություն է լինելու, արդեն դրա ծիլերը կան՝ քաղաբանտարկյալներ, մարդկանց անտեղի ազատելն աշատանքից, Հայատսանը դառնալու է ոստիկանապետություն»,-ասաց Օսկանյանը։
«Փաշինյանը պետք է վերանայի իր քաղաքականությունը, ուզում եմ ժողովրդի ուղեղում լավ տպավորվի՝ այլընտրանք կա առանց պատերազմի, ավելր արդար ու երկարատև լուծման հասնելու։ Մյուս ճանապարհն իրատեսական չէ, և Փաշինյանին կոչ եմ անում վերանայել իր քաղաքականությունը, մենք բոլորս պատրաստ ենք համախմբվելու»,-ասաց Օսկանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․