Հայաստանում բազմաթիվ մարդիկ կան (մի մասին անձամբ ճանաչում եմ), որոնք գիտակցաբար զրկում են իրենց նախկինում սովորական «հաճույքներից»՝ համարելով, որ թշնամական պաշարման մեջ գտնվող 120 000 մեր արցախցի հայրենակիցների կենաց-մահու պայքարի պայմաններում բարոյական չէ նախկին սովորական կենսակերպով ապրելը։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը
«Դա միգուցե չի օգնում Արցախին, բայց նման մաքրագործումը (կատարսիս) անձամբ ինձ մեծ հույս է պարգևում՝ հույս առ այն, որ մեր հասարակությունն ունի այն նվազագույն ատաղձը, որի հիման վրա տեղի է ունենալու Հայաստանի հարությունը»,- հավելել է Ոսկանյանը։