Հետևեք մեզ։

Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերվել է նորածին երեխա․ shamshyan.com

13:36, 22 հուլիս 2023
Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերվել է նորածին երեխա․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանած ոտիկանները նշված վայրում մատուռի հարանությամբ հայտնաբերել են դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ տղա երեխայի։ Ոստիկաններն անմիջապես ահազանգել են «Մարտունու» բժշկական կենտրոն։ Բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել երեխային և տեղափոխել բժշկական կենտրոն։ Այս պահին ռեանիմոբիլով բժիշկները երեխային պետք է տեղափոխեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ ով երեխայի մայրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։