Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ճնշում է գործադրում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի վրա։
Ինչպես հայտնում է El Debate-ը, Մակրոնը ցանկանում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան անցկացնի փարիզյան ակումբում՝ նպատակ ունենալով 2024 թվականի տնային Օլիմպիական խաղերը:
Հիշեցնենք, որ հայտնի դարձավ, որ Մբապեն հրաժարվել է 2024-2025 մրցաշրջանի համար ՊՍԺ-ի հետ պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգելու տարբերակից և 2024 թվականի ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ։