Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ տապրակով թողնված նորածին երեխային գյուղի շները քաշելով են հասցրել գյուղացիներից մեկի տան ետնամաս, որտեղ էլ տանտիրուհին գտել է նրան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներքի Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը։
«Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 10։30-ին: Բնակչուհին շների ձայն է լսել, դուրս է եկել տնից, իր տան բակի ետնամասում հավաքված շատ թափառական շներ է տեսել, նրանց քշել է այդ հատվածից, հետո ձայն է լսել, ու դեղին տոպրակ է տեսել։ Մոտեցել է ու տեսել է տոպրակում նորածին երեխա։ նորածնին գրկել, տուն է տարել, հետո ոստիկանություն ենք զանգել», - ասաց նա։
Զուլոյանի խոսքով՝ երեխան մատուռից 50-60 մետր հեռավորության վրա են գտել եւ վարչական շրջանի ղեկավարը ենթադրում է, որ երեխային թողել են մատուռի մոտ, այնտեղից էլ շները քաշելով տան մոտ է հասցրել։
Բարեբախտաբար, շները նորածին տղային չեն վնասել, քաշելուց տոպրակն է պատառոտվել: պատառոտվել։
«Երեխային հիվանդանոց ենք տեղափոխել, այնտեղ կշռել են, 1 կգ 900 գրամ էր կշռում։ Բժիշկներն ասացին` մի 5-6 ժամ առաջ է լույս աշխարհ եկել: Ոստիկանները հարցաքննություններ են իրականացրել ամբողջ թաղամասում, չեմ կարծում, որ մեր գյուղից է, երեւի ուրիշ տեղից են բերել, թողել, գնացել»,– ասաց նա։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։