Հետևեք մեզ։

Կապան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել. տուժած Իրանի քաղաքացիները հոսպիտալացվել են (լուսանկարներ)

19:15, 22 հուլիս 2023
Կապան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել.  տուժած Իրանի քաղաքացիները հոսպիտալացվել են (լուսանկարներ)

Հուլիսի 22-ին, ժամը 13։42-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 38-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել՝ 15:17-ին: Այրվել է «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․ Ա․, ԻԻՀ քաղաքացի):

 

Վարորդը և ուղևոր Մ․ Ա․-ն (ԻԻՀ քաղաքացի) հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: