«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակից Ռոստիսլավ Ժուրավլյովը, որն աշխատում էր հատուկ ռազմական գործողության գոտում, զոհվել է, նա մահացու վիրավորում է ստացել։ ՌԴ ՊՆ տեղեկացմամբ՝ ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլյովը մահացել է տարհանման ժամանակ, նա վիրավորվել էր կասետային սուբզինամթերքի պայթյունից։ Ծանրության տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել չորս լրագրող։
Զապորոժիեի շրջանում լրագրողական խմբի վրա հարձակման բոլոր հանգամանքները վկայում են այն մասին, որ դա պատահական չի եղել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շաբաթ օրը տարածված մեկնաբանություններում։