Հետևեք մեզ։

ԱՄՆ-ում անհայտ անձը վիճակախաղով մոտ 1 մլրդ դոլար է շահել

19:25, 22 հուլիս 2023
ԱՄՆ-ում անհայտ անձը վիճակախաղով մոտ 1 մլրդ դոլար է շահել

ԱՄՆ-ում անհայտ անձը վիճակախաղով շահել է մոտ 1 մլրդ դոլար։

Այս մասին հայտնում է վիճակախաղի պաշտոնական կայքը։ Հաղթողն այժմ կարող է ընտրել կամ վերցնել ամբողջ մրցանակը միանգամից կամ բաժանել այն 30 տարվա։

Հաղթողի անունը չի նշվում։ Սակայն CBS հեռուստաընկերությունը պարզաբանում է, որ շահող տոմսը ձեռք է բերվել Կալիֆորնիայում։ Այս մրցանակը մեծությամբ երրորդն էր Powerball վիճակախաղի գոյության ընթացքում։ Ռեկորդային շահումը կազմել է 2,04 մլրդ դոլար, խաղարկվել է նաև 1,586 մլրդ դոլար ջեքփոթ։