Ամուրում հարբած տղամարդը պատուհանից դուրս է նետել դայակի խնամքի տակ գտնվող երեխային։ Այս մասին հայտնում է KP.ru-ն։
Տեղի բնակչուհին դայակ է վարձել իր մեկուկես տարեկան դստեր խնամքի համար։ Մի երեկո դայակը վիճել է ամուսնու հետ, վերցրել է իրեն վստահված երեխային և գնացել հարևանի մոտ։ Նա իր հետ վերցրել է նաև ալկոհոլ: Զույգը խմել է, ինչ-որ պահի երեխան սկսել է լաց լինել, ինչի պատճառով հարբած վիճակում գտնվող տղամարդը նրան ցած է նետել երրորդ հարկի պատշգամբից։ Դայակը շտապօգնություն է կանչել։ Բարեբախտաբար, երեխան ողջ է մնացել և այժմ հոսպիտալացվել է, նրան կտրամադրվի անհրաժեշտ բժշկական օգնություն։
Հարուցված է քրեական գործ։
Տեսանյութն` այստեղ։