Հետևեք մեզ։

Երևան-Երասխ ճանապարհին վարորդը կողաշրջվել է (լուսանկարներ)

13:39, 23 հուլիս 2023
Երևան-Երասխ ճանապարհին վարորդը կողաշրջվել է (լուսանկարներ)

 

Հուլիսի 23-ին, ժամը 10:36-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Երևան-Երսախ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին` Տափերական գյուղի մոտակայքում, «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Խ․, ծնված 1960 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդ Ռ. Խ․-ն տեղում մահացել է:

 

Փրկարարները ուղևորներ Գ․ Մ․-ին (ծնված 1960 թ.) և Յ․ Վ․-ին (ծնված 1962 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են «Արտաշատի» ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ:

 

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային։