Հետևեք մեզ։

Միգուցե չպիտի ասեի սա, բայց վագներցիները սկսել են լարվածություն ստեղծել մեզ համար. Լուկաշենկոն՝ Պուտինին

14:04, 23 հուլիս 2023
Միգուցե չպիտի ասեի սա, բայց վագներցիները սկսել են լարվածություն ստեղծել մեզ համար. Լուկաշենկոն՝ Պուտինին

Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

 

Հանդիպմանը Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ «վագներցիները սկսել են լարվածություն ստեղծել իր համար, քանի որ ցանկանում են մեկնել Վարշավա»։

«Միգուցե ես դա չպետք է ասեի, բայց կասեմ: Վագներցիները սկսեցին լարվածություն ստեղծել մեզ համար։ Ասում են՝ ուզում ենք գնալ Արևմուտք: Ասում եմ՝ ձեր ինչի՞ն է պետք գնալ Արևմուտք, ասում են՝ գնանք էքսկուրսիա Վարշավա», - ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն նշել է, որ պայմանավորվածության համաձայն՝ վագներցիներին համապատասխան կենտրոնում է պահում։

Հանդիպման տեսանյութը՝ այստեղ։