«Օտարերկրյա վարձկանները Ուկրաինայում զգալի կորուստներ են կրում իրենց հիմարության պատճառով». Վլադիմիր Պուտինը նման հայտարարություն է արել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
«Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահն ընդգծել է, որ այն երկրների հասարակությունը, որոնց կառավարություններն իրենց քաղաքացիներին ուղարկում են Ուկրաինա, պետք է իմանան կատարվածի մասին, և Ռուսաստանը տեղեկատվություն կտա այդ մասին։