Հետևեք մեզ։

Երևանում 58-ամյա կինը իր բնակարանի պատուհանի մոտ հայհոյել է, որից հետո դիպուկահարը կրակել է նրա աչքին. Shamshyan.com

19:32, 23 հուլիս 2023
Երևանում 58-ամյա կինը իր բնակարանի պատուհանի մոտ հայհոյել է, որից հետո դիպուկահարը կրակել է նրա աչքին. Shamshyan.com

Հուլիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում «Մալայան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «աջ ակնագնդի ցնցում, կոպերի հեմատոմա, սկլեռային պատռվածք վերք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել մի կնոջ։ Հայտնում է SHAMSHYAN.com-ը:

 

Հիվանդանոցում պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ, 58-ամյա Աիդա Բ․-ն է։ 

 

Վերջինս հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, ինքը իր բնակարանի պատուհանի մոտ հնչեցրել է հայհոյանք, որից հետո դիպուկահարը կրակել է իր աչքին։

 

Դեպքի փաստով Ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։