Հետևեք մեզ։

Հունաստանում հրդեհները հնարավոր չէ մարել առանց ռուսական Be-200 ինքնաթիռների, եկեք գլուխ խոնարհենք և խնդրենք, նրանք մեզ կտան. Կամմենոս

20:55, 23 հուլիս 2023
Հունաստանում հրդեհները հնարավոր չէ մարել առանց ռուսական Be-200 ինքնաթիռների, եկեք գլուխ խոնարհենք և խնդրենք, նրանք մեզ կտան. Կամմենոս

Հունաստանում հրդեհները հնարավոր չէ մարել առանց ռուսական Be-200 ինքնաթիռների, Ռուսաստանին պետք է խնդրել ինքնաթիռներ ուղարկել։ Այս մասին հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության նախկին նախարար Պանոս Կամմենոսը՝ անդրադառնալով Հռոդոս կղզում բռնկված ուժեղ հրդեհին։

«Առանց դրանց ոչինչ չի հանգի: Եկեք հիմա գլուխներս խոնարհենք և օգնություն խնդրենք: Նրանք մեզ կտան…»,- գրել է Կամմենոսն թվիթերյան իր էջում:

Ռուսական Be-200 ինքնաթիռները, որոնք Հունաստանում պարզապես «Բերիև» են անվանում, բազմիցս օգնել են մարել այդ երկրում աղետալի անտառային հրդեհները։