Հուլիսի 24-ի առավոտյան անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի վրա։ Այս մասին իր Telegram-ում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Այսօր՝ առավոտյան ժամը չորսի սահմաններում, անօդաչու սարքերի հարվածներ են գրանցվել երկու ոչ բնակելի շենքերի վրա։ Լուրջ ավերածություններ կամ զոհեր չկան։ Բոլոր օպերատիվ ծառայությունները տեղում աշխատում են»,- ասել է նա։
Մեկ անօդաչու թռչող սարքը հարվածել է Կոմսոմոլսկի պողոտայի շենքերից մեկին, ըստ նախնական տեղեկությունների`տուժածներ չկան։
Երկրորդ անօդաչու թռչող սարքը հարվածել է Լիխաչովի պողոտայի բիզնես կենտրոնի շենքին. «Պայթյուն է եղել, միջադեպի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան»,- ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Տեսանյութն` այստեղ