Այսօր վաղ առավոտյան բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Երևանում։ Քաղաքացինեդը տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացնում՝ հաջակցություն Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով շրջափակված Արցախի։
«Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Մենք Արցախն ենք» կարգախոսներով՝ ակցիայի մասնակիցները կարճ ժամանակով մի քանի փողոցներ են փակել՝ իրազեկելով նաև վաղը նախատեսվող հանրահավաքի մասին։
Նրանց մի խումբը, որպես բողոքի նշան, փակել է Բաղրամյան պողոտան։
Քիչ անց ակցիան շարունակվեց Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում։