Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը քաղաքային կառույցների, վարչական շրջանների ու մասնավոր ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքում մեղմվել է: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Աշխատանքները կազմակերպվել են 24/7 գրաֆիկով, գործընթացին ներգրավվել են ԵԱՍՄ համայնքային հիմնարկի՝
495 աշխատակից
31 աղբատար
4 փոշեկուլ
22 ջրցան մեքենա:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է սկսել ծառայողական քննություն՝ պատճառները հիմնային հասկանալու և խնդրին հիմնարար լուծումներ տալու նպատակով: