Հետևեք մեզ։

37 աստիճանին տրանսպորտով երթևեկելը դժվար է, կարելի է Hong Tong-ներում օդի ուղղությունը մարդկանց գլխից փոխել և օդափոխությունը միացված պահել․ Ավինյան

11:00, 24 հուլիս 2023
37 աստիճանին տրանսպորտով երթևեկելը դժվար է, կարելի է Hong Tong-ներում օդի ուղղությունը մարդկանց գլխից փոխել և օդափոխությունը միացված պահել․ Ավինյան

Մեր օդափոխության համակարգը MAN- երում և Hong Tong-ներում աշխատում ենք չէ՞։ Այս  մասին Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հարցրեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։


«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Մանուկյանը ասաց, որ MAN մակնիշի ավտոբուսներում աշխատում են, իսկ  Hong Tong մակնիշի ավտոբուսներում քաղաքացիները հաճախ բողոքում են և խնդրում անջատել, քանի որ ուղղությունը վերևից է, նրանց գլխին է փչում։


«Կարծում  եմ՝ լուծումներ կարելի է գտնել օդի ուղղությունը փոխելու հնարավորություն ստեղծել և միացված պահել։ 37 աստիճանի դեպքում դժվար է տրանսպորտում երևեկելը»,- ասաց Ավինյանը։