Երկուշաբթի և երեքշաբթի օրերին ժամը 12:00-ից կղողանջեն Թեհրանի հայոց թեմի եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն շրջափակված արցախցիների։
«Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի ողջունելի նախաձեռնությունը։ Վաղը և մյուս օրը ժամը 12:00-ից կղողանջեն հայոց եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախի մեր շրջափակված քույր֊եղբայրների։ Իրանի պայմաններում սա հարմար հնարավորություն է իրանցի բարեկամ ժողովրդի մոտ մեր հարցերը բարձրաձայնելու համար»,- գրել է իրանագետ Տիգրան Դավուդյանը։