Հետևեք մեզ։

Տաթևի ճանապարհն ահավոր վտանգավոր է դարձել, Երասխի սահմանին երևում են թշնամու դրոշները, իսկ մեր կողմում ոչ մի դրոշ չկա, ժողովուրդ ջան, էս ի՞նչ արեցինք․ Բախշյան

11:05, 24 հուլիս 2023
Տաթևի ճանապարհն ահավոր վտանգավոր է դարձել, Երասխի սահմանին երևում են թշնամու դրոշները, իսկ մեր կողմում ոչ մի դրոշ չկա, ժողովուրդ ջան, էս ի՞նչ արեցինք․ Բախշյան

Երեկ վերադարձա Յուրայի հայրենիքից՝ Գորիսից, ուր գնացել էինք մասնակցելու Յուրայի եղբոր տղայի՝ Գագիկ Բախշյանի տղաների՝ Սևակի և Նարեկի կնունքի արարողությանը, որը կայացավ Տաթևի վանքում: 2 տարի առաջ արածս գրառման վտանգն աչքերովս տեսա: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը։


«Տաթևի ճանապարհն ահավոր վտանգավոր է դարձել, որովհետև Շուռնուխի ճանապարհը  թշնամուն նվիրելուց հետո այդտեղով  են երթևեկում Քաջարանից, Իրանից եկող ու գնացող հսկայական բեռնատարները: 


Հապա Երասխի սահմանը, որի բարձունքների վրա մի քանի տեղ երևում են թշնամու դրոշները, իսկ մեր կողմում ոչ մի դրոշ չկա  այն դեպքում երբ պետք է պարտավորեցնենք այդ ճանապարհի բոլոր տնտեսվարողներին, տարբեր գազալցման ու բենզալցման կայանատեղերին դնել մեր դրոշը: 


Մրմռում եմ։ Ժողովուրդ ջան,  Էս ի՞նչ արեցինք»,- գրել է նա։