Երկուշաբթի՝ հուլիսի 24-ին Մոսկվայի երեք օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է 22 չվերթ։ Այս մասին են վկայում Yandex.Schedules ծառայության տվյալները։
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հինգ չվերթ հետաձգվել է «Վնուկովո» օդդնավակայանից, երեքը չեղարկվել են։ «Դոմոդեդովոյում» ինքնաթիռների ինը թռիչք է հետաձգվել, մեկը՝ չեղարկվել։ Դեպի «Շերեմետևոյում» երեք չվերթ հետաձգվել է, մեկը՝ չեղարկվել։
Մայրաքաղաքի մեկնման ժամի զանգվածային փոփոխության պատճառը չի հաղորդվում։