Հետևեք մեզ։

Բաքվում ուսանողներ են մահացել

11:44, 24 հուլիս 2023
Բաքվում ուսանողներ են մահացել

Բաքվի պետական համալսարանի ուսանողը խեղդվել է ծովում։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին հաղորդել է Համալսարանը։ 

«ԲՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Դայանաթ Մուրադլին խեղդվել է ծովում լողալիս»։

Նույն օրը մահացել է նաև Ադրբեջանի տեխնիկական համալսարանի ուսանող Վուսալ Նիֆտալիևը, հաղորդումը կրկին Համալսարանից է եկել։

Նշվել է, որ մահացողը մեքենաշինության և ռոբոտաշինության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող էր։