Հուլիսի 23-ին, ժամը 21։10-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11։30-ի սահմաններում Ռոստովի մարզի Մատվեև Կուրգան-Մալոկիրսանովկա-Եկատերինովկա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով երկու ուղևոր տեղում մահացել է (Գ. Գ., ծնված 2015 թ. և Գ. Կ., ծնված 1979 թ․), իսկ Ա. Գ.-ն (ծնված 1979 թ․) հոսպիտալացվել է Ռոստով քաղաքի ԲԿ։
Զոհերն ու տուժածը ՀՀ քաղաքացիներ են:
Ռոստովի մարզում ավտովթարից ՀՀ քաղաքացիներ են զոհվել․ կա տուժած
11:46, 24 հուլիս 2023