Հետևեք մեզ։

Արցախում ձեթ և շաքարավազ ստանալու համար պետք են ծնողի և անչափահաս երեխայի անձը հաստատող փաստաթղթերը

11:55, 24 հուլիս 2023
Արցախում ձեթ և շաքարավազ ստանալու համար պետք են ծնողի և անչափահաս երեխայի անձը հաստատող փաստաթղթերը
Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքները, որոնք չեն օգտվել ձեթի և շաքարավազի տեսքով տրամադրվող օգնությունից, այն ստանալու համար հուլիսի 25-ից անհրաժեշտ է ներկայանան ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք: Այս մասին հաղորդում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
 
Օգնությունը ստանալու համար պետք է ներկայացնել ծնողներից մեկի և անչափահաս երեխաների անձը հաստատող փաստաթղթերի ու հանրային ծառայությունների համարանիշների բնօրինակները (սոցիալական ապահովության քարտը):