Հետևեք մեզ։

30 տարի մսի պասաժներով գործող Մերգելյանի այգին վերջապես այս տարվա ընթացքում կստանա այգու տեսք․ Ավինյան

11:59, 24 հուլիս 2023
30 տարի մսի պասաժներով գործող Մերգելյանի այգին վերջապես այս տարվա ընթացքում կստանա այգու տեսք․ Ավինյան

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, խոսելով Մերգելյանի այգու մասին, ասաց, որ իրենք ունեին այգու երկու նախագիծ, և քվեարկության արդյունքում հաղթել է երկրորդ տարբերակը։

 

«Բայց, հաշվի առնելով մեր ակտիվ քաղաքացիների մեկնաբանությունները, Մերգելյանի այգու մի փոքր այլ տարբերակ ենք ունենալու, քանի որ առաջարկվում է երկրորդ նախագծով, և, մասնավորապես, սրճարանի ծավալներն էականորեն կրճատվում են՝ մոտավորապես 50 տոկոսով, հնարավորինս ավելացնում ենք կանաչապատ հատվածները, ինչպես և պահանջել են երևանցիները, և կարծում եմ՝ շատ բնական, նորմալ պահանջներ էին, որոնք մենք հանձն ենք առնում իրականացնել»,-ասաց Ավինյանը։

 

Ապա նա հորդորեց մաքսիմալ արագ անել շինթույլտվության և մնացածի հետ կապվաժ հարցերը՝ հավելելով․ «Այո, 30 տարի մսի պասաժներով գործող Մերգելյանի այգին վերջապես այս տարվա ընթացքում կստանա այգու տեսք, շատ գեղեցիկ այգու տեսք, և կարծում եմ՝ կդառնա երևանցիների սիրելի վայրերից մեկը, և խնդրում եմ՝ էդ գործընթացում հնարավորինս աջակցել շինարարներին»։