Հետևեք մեզ։

Հատել ենք կես միլիոնի շեմը, հայ ժողովուրդը չի լիազորել Նիկոլ Փաշինյանին Արցախը թողնել Ադրբեջանի կազմում․ Թագուհի Թովմասյանը ներկայացրել է իր նախաձեռնած ստորագրահավաքի տվյալները

12:44, 24 հուլիս 2023
Հատել ենք կես միլիոնի շեմը, հայ ժողովուրդը չի լիազորել Նիկոլ Փաշինյանին Արցախը թողնել Ադրբեջանի կազմում․ Թագուհի Թովմասյանը ներկայացրել է իր նախաձեռնած ստորագրահավաքի տվյալները

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ամփոփել է մայիսի 3-ից մեկնարկած ստորագրահավաքի արդյունքները։

«Մայիսի 3-ին մեկնարկած և մոտավորապես մինչև հուլիսը 20-ը շարունակված ստորագրահավաքի ընթացքում փոքրիկ թեստ արեցինք և արձանագրեցինք, որ հայ ժողովուրդը ամենևին չի լիազորել Նիկոլ Փաշինյանին Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Ես դա կապացուցեմ թվերով․ ակցիան կարճաժամկետ էր, եթե ես շարունակեմ ստորագրահավաքը, վստահ եմ՝ միլիոնավոր ստորագրություն կհավաքեմ»,- ասաց պատգամավորը։

Ըստ Թովմասյանի՝ այս պահին հավաքվել է 536 898 ստորագրություն․ «Կես միլիոնի շեմը վաղուց հատել ենք, սա նշանակում է, որ այսքան մարդ իր հստակ ստորագրությամբ վավերացրել է իր հստակ դիրքորոշումը՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Նիկոլ Փաշինյանի թեզերը մերժված են այդ մասով։ ԿԸՀ-ում նայել եմ, որ ՔՊ-ն ունի 3000 համակիր․ չի կարող 3000 համակիր ունեցող կուսակցությունը որոշել 3000 տարեկան ազգի և 13 մլն հայերի ճակատագիրը»։