Հետևեք մեզ։

Ադրբեջանցի բժիշկները մեր հիվանդներին իջեցնում են Կարմիր Խաչի մեքենաներից և ասում՝ պետք է բուժհետազոտության ենթարկենք, եթե անհրաժեշտ լինի՝ նույնիսկ անձի մերկացմամբ․ Արցախի պետնախարար․ «Ազատություն»

13:04, 24 հուլիս 2023
Ադրբեջանցի բժիշկները մեր հիվանդներին իջեցնում են Կարմիր Խաչի մեքենաներից և ասում՝ պետք է բուժհետազոտության ենթարկենք, եթե անհրաժեշտ լինի՝ նույնիսկ անձի մերկացմամբ․ Արցախի պետնախարար․ «Ազատություն»

Քանի որ տևական ժամանակ նույնիսկ Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակի միջոցով անհնարին էր դարձել հիվանդների տեղափոխությունը Հայաստան, ունենք ավելի քան 200 բուժառու, որոնք սպասում են Հայաստան տեղափոխմանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցարզույցում նշել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Ադրբեջանցիները անցակետում բժիշկներ են բերել և մեր հիվանդներին, որոնք պետք է տեղափոխվեն Հայաստան բուժօգնություն ստանալու, ադրբեջանցիները անցակետում նրանց բուժհետազոտության են ենթարկում:

Այսօր մի կերպ համոզեցինք, որ այդ բուժհետազոտությունը չկազմակերպեն տեսախցիկների առջև:

Պատկերացնում եք, մեր հիվանդներին, որոնք անմարդկային պայմաններում, ծանր վիճակում հիվանդ կա, որին Կարմիր Խաչը Հայաստան է տեղափոխում նստած վիճակում, նրանց իջեցնում են, և ադրբեջանցիներն ասում են՝ պետք է բուժհետազոտության ենթարկենք, ընդհուպ, եթե անհրաժեշտ լինի, այդ հետազոտությունը պետք է զուգորդվի նույնիսկ անձի մերկացմամբ: Կարմիր Խաչին հաջողվել է համոզել, որ այդ գործընթացը տեսախցիկների առջև չկատարվի»,-ասել է Ներսիսյանը։