Հետևեք մեզ։

120 հազար մարդ սովի է մատնված, պարտավոր եք հումանիտար բեռ ուղարկել Արցախ․ բողոքի ակցիա՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ

13:28, 24 հուլիս 2023
120 հազար մարդ սովի է մատնված, պարտավոր եք հումանիտար բեռ ուղարկել Արցախ․ բողոքի ակցիա՝  Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ

Այսօր մի խումբ արցախցի ուսանողներ բողոքի ակցիա են իրականացրել Երևանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ։

Նրանց հիմնական պահանջը ԿԽՄԿ-ից Արցախ հումանիտար բեռ ուղարկելն է։

«120․000 հայ պատանդառության մեջ է Արցախում՝ զրկված լինելով իր կենսական իրավունքներից։ Որպես միջազգային մարդասիրական կազմակերպություն՝ պարտավոր եք լինել արցախահայության կողքին և հումանիտար բեռ ուղարկել Արցախ։ Պահանջում ենք՝ միջազգային հանրությանն իրազեկեք, որ 21-րդ դարում նոր ցեղասպանություն է իրականացվում, ահազանգեք, որ 120․ 000 մարդ սովի է մատնված»․- նշել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Ուսանողները նաև նամակ են փոխանցել ԿԽՄԿ ներկայացուցչին, որն էլ խոստացել է նամակը փոխանցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին, ինչից հետո հանդիպում կկազմակերպեն։