«Թվիթեր» սոցիալական ցանցը ռեբրենդինգի է ենթարկվել։ Բոլորիս հայտնի կապույտ թռչունը փոխարինվել է լատինատառ X-ով։
Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Իլոն Մասկը կիրակի վաղ առավոտյան։ Երկուշաբթի առավոտյան ԱՄՆ ժամանակով նա թվիթերում գրել է, որ X.com-ն այժմ մատնանշում է Twitter.com-ը:
«X-ի լոգոտիպը կթողարկվի այսօր ավելի ուշ»,- գրել է նա՝ «Թվիթեր»-ի գլխավոր գրասենյակի լուսանկարը հրապարակելուց անմիջապես առաջ, որը լուսավորված է նոր հսկա X-ով: