EasyPay-ը՝ Հայաստանի առաջատար ֆինտեխ-հարթակներից մեկը, ուրախությամբ միացել է DILIJAN WINE FEST 2023-ին որպես գլխավոր հովանավոր։ Միջոցառումը, որը կազմակերպվում է Time To ստեղծագործական գործակալության կողմից և Impulse Management Company-ի և Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, տեղի կունենա օգոստոսի 5-ին և 6-ին Դիլիջան քաղաքում։
Միավորելով ավելի քան 30 յուրահատուկ գինեգործարաններ և հայտնի ռեստորաններ ամբողջ Հայաստանից՝ DILIJAN WINE FEST 2023-ը խոստանում է դառնալ անմոռանալի միջոցառում գինու բոլոր սիրահարների համար։ Միջոցառումը կանցկացվի Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում, որտեղ այցելուները կկարողանան առնչվել հայկական գինեգործության հարուստ ավանդույթներին։ Երկու օրերի ընթացքում նախատեսված են մի շարք ժամանցային միջոցառումներ՝ գինիների հարուստ տեսականիով գինեգործների տոնավաճառ, գինու համտեսներ, վարպետաց դասեր, գինով նկարչություն, ինչպես նաև երաժշտական ծրագիր՝ օրերը առավել հետաքրքիր դարձնելու համար։
«Մենք ուրախ ենք լինել DILIJAN WINE FEST 2023-ի գլխավոր գործընկերը», - ասում է Տիգրան Պարսեղյանը՝ EasyPay ընկերության մարքեթինգի տնօրենը։ «Այս փառատոնը շատ լավ առիթ է տոնելու հայկական գինեգործության հարուստ ավանդույթները, ինչպես նաև հարթակ է հանդիսանում երկրի լավագույն և ինքնատիպ գինու գործարաններին ծանոթանալու համար։ Մեր ընկերությունը ձգտում է աջակցել նմանատիպ մշակութային միջոցառումները, որոնք նպաստում են տուրիզմի և մարզային տնտեսության զարգացմանը։ Լինելով գլխավոր հովանավոր՝ մեր թիմը փորձում է գտնել համագործակցությունների նորանոր ֆորմատներ, որտեղ մեր պրոդուկտները, գաղափարները և փորձը կարող են օգնել երկրի տնտեսության զարգացմանը»։
Լավագույն առաջարկի և փորձի համար DILIJAN WINE FEST 2023-ի Early Bird տեսակի տոմսերը արդեն վաճառքում են։ Ամենամատչելի տոմսերը կարելի է ձեռք բերել միայն easywallet հավելվածի և EasyPay տերմինալների միջոցով մինչև հուլիսի 31-ը։ Իսկ easywallet հավելվածը հասանելի է այստեղ։ DILIJAN WINE FEST 2023-ի մանրամասներին և ամենաթարմ նորություններին հնարավոր է տեղեկանալ ընկերության պաշտոնական էջերից Facebook, Instagram և Telegram հարթակներում։