Հետևեք մեզ։

Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների նոր փուլին․ Իրանի ԱԳՆ

14:01, 24 հուլիս 2023
Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների նոր փուլին․ Իրանի ԱԳՆ

Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների նոր փուլին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Իրանն աջակցում է հարևանների միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին», ասել է նա, գրում է IRNA գործակալությունը։

Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում։ Այն տեղ նա հանդիպել է իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Կողմերը քննարկել են համագործակցության զարգացումը, տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցեր։