Հետևեք մեզ։

Ադրբեջանական դիրքերից կրակել են Շոշ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ

14:11, 24 հուլիս 2023
Ադրբեջանական դիրքերից կրակել են Շոշ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ

Հուլիսի 24-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959թ.) իրեն պատկանող տրակտորով, Շոշ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։


Զինադադարի խախտման հետևանքով  դադարեցվել են  գյուղատնտեսական  աշխատանքները: 


Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։


Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։