Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը ազատվել է պաշտոնից և նշանակվել նոր պաշտոնում

14:19, 24 հուլիս 2023
Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը ազատվել է պաշտոնից և նշանակվել նոր պաշտոնում

Խալաֆ Խալաֆովն ազատվել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է Իլհամ Ալիևը։

Ալիևի մեկ այլ հրամանագրով՝ Խալաֆովը նշանակվել է Ադրբեջանի նախագահի՝ հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ։