Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

14:49, 24 հուլիս 2023
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Հուլիսի 24-ին ընդունել եմ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Հհ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: