Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին և նրան ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը

15:52, 24 հուլիս 2023
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին և նրան ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պյոտր Սկվեչինսկիին:


Քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և վստահություն հայտնել, որ պարոն Սկվեչինսկին իր ներդրումը կբերի հայ-լեհական հարաբերությունների օրակարգի առավել ընդլայնմանը:


Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման պատճառով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Կողմերը քննարկել են նաև հայ-լեհական երկկողմ հարաբերությունների շրջանակին առանցքող մի շարք հարցեր: