Հետևեք մեզ։

Վաղը Մոսկվայում կկայանա ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

16:20, 24 հուլիս 2023
Վաղը Մոսկվայում կկայանա ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը


Հուլիսի 25-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ նախատեսված են նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցները Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ։


Արտաքին գերատեսչությունների ղեկավարները կվերլուծեն Արցախում իրավիճակի դեէսկալացիայի ուղիները և կակտիվացնեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ համաձայնագրերի կատարումը, ինչին Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել։


ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը։


Նախարարները նաև քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիային առնչվող հարցեր։