Հետևեք մեզ։

Կովկասը չպետք է դառնա հակամարտությունների և տերությունների առճակատման դաշտ. Իրանի արտգործնախարար

16:30, 24 հուլիս 2023
Կովկասը չպետք է դառնա հակամարտությունների և տերությունների առճակատման դաշտ. Իրանի արտգործնախարար

 

Իրանի արտգործնախարարը աշխատանքային այցով Թեհրանում գտնվող իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում ասել է, որ Իրանը ողջունում է առաջընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններում։

«Կովկասը չպետք է դառնա հակամարտությունների և տերությունների առճակատման դաշտ, այն վերածելը պայքարի դաշտ կհետաձգի խաղաղությունը և լուրջ մարտահրավեր կստեղծի տարածաշրջանում»,- ասել է իրանցի նախարարը։