Հետևեք մեզ։

«Մարսելում բազմաթիվ հայեր են ապրում, թող այնտեղ հայտարարեն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», մենք էլ կճանաչենք». Ալիև

17:05, 24 հուլիս 2023
«Մարսելում բազմաթիվ հայեր են ապրում, թող այնտեղ հայտարարեն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», մենք էլ կճանաչենք». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չինական «China Media Group» մեդիա կորպորացիայի հետ հարցազրույցում խոսել է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումից:

«Երկիրը, որն արգելում է կորսիկերենը, դաժանորեն ճնշում է Կորսիկայի ինքնորոշման շարժումը, խրախուսում է հայերին Ղարաբաղում «ինքնորոշվել»։ Ինչպե՞ս կարող է սա լինել:

Պատերազմի ժամանակ, երբ քաղաքական ագրեսիան հատեց բոլոր սահմանները, ես ասացի, որ եթե ուզում են ինչ-որ տեղ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» հիմնել, թող իրենց տարածքում հաստատեն։ Օրինակ՝ Մարսել քաղաքի շուրջը, որտեղ բազմաթիվ հայեր են ապրում, այնտեղ հայտարարեն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», մենք էլ կճանաչենք։

Այս երկիրը դեռ շարունակում է իր գաղութային քաղաքականությունը։ Տեսեք Մայոտ կղզի՝ ֆրանսիական գաղութ։ Նոր Կալեդոնիա՝ ֆրանսիական գաղութ։ Դեռ խոսում են մարդու իրավունքների՞ց։ Սա քաղաքական կեղծավորություն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ անդրադառնալով Ֆրանսիային: