Հետևեք մեզ։

Արցախում վառելիքի սուղ պաշարները սպառվել են, տրանսպորտի աշխատանքը ամբողջությամբ կդադարեցվի

17:36, 24 հուլիս 2023
Արցախում վառելիքի սուղ պաշարները սպառվել են, տրանսպորտի աշխատանքը ամբողջությամբ կդադարեցվի

Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կաթվածահար վիճակում է, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։ Այս մասին հաղորդում է Արցախի ՏԿԵ նախարարությունը։


Այս պահին վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են և հուլիսի 25-ից հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է։