Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը գրում է.
«Արցախում նոր ու գեղեցիկ ընտանիք է ծնվել: Բախտորոշ այս շրջանում նոր ընտանիքի ծնունդն առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրի համար։ Ինձ համար մեծ պատիվ է լինել բոլոր առումներով գեղեցիկ այս ընտանիքի քավորը։ Երջանիկ եղեք, սիրելիներս, երկար կյանք, ուժ և առողջություն, համբերություն և սեր ձեզ: Աստված օրհնի և պահպանի ձեզ և մեր սուրբ հայրենիքը»։