Հետևեք մեզ։

Կոչ եմ անում բոլորին մասնակցել հավաքին, որը բացվելու է Երևանի Ազատության հրապարակից. Արցախի պետնախարար

09:34, 25 հուլիս 2023
Կոչ եմ անում բոլորին մասնակցել հավաքին, որը բացվելու է Երևանի Ազատության հրապարակից. Արցախի պետնախարար

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը կոչ է արել մասնակցել այսօր նախատեսված զուգահեռ հանրահավաքներին։

 

«Սիրելի հայրենակիցներ,

 

Ինչպես արդեն հայտարարել էինք, այսօր ժամը 20:00-ին տեղի է ունենալու համաժամանակյա հավաք Ստեփանակերտի «Վերածննդի» և Երևանի «Ազատության» հրապարակներում:

 

Հավաքը բացվելու է Երևանի «Ազատության» հրապարակից՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի պատգամաց խոսքով և ապաշխարհության աղոթքով:

 

Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորին մասնակցել հավաքին, որպեսզի համաժողովրդական շարժման ու հայ ժողովրդի անունից համոզիչ մեր պահանջն ուղղենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին ու համայն հայությանը:

 

Մեր միասնականությունն ու ազգային զարթոնքը լինելու է»,- գրել է Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում: