Թուրքիայի Ադանա նահանգի Կոզանի շրջանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է երկրի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11,27 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Օսմանիեում և Գազիանթեփում։
Երկրաշարժից հետո փոշու ամպ է գոյացել: Տեսանյութը՝ այստեղ: