Հետևեք մեզ։

Իսակովի պողոտայում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, մեքենան այրվել է

11:02, 25 հուլիս 2023
Իսակովի պողոտայում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, մեքենան այրվել է

Հուլիսի 25-ին, ժամը 04:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։37-ին, մարվել՝ 04։44-ին։ Ավտոմեքենան այրվել է։