Հետևեք մեզ։

Բաքվում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը կապահովվի  հայերի անվտանգությունը. Ադրբեջանի սպորտի նախարար

11:39, 25 հուլիս 2023
Բաքվում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը կապահովվի  հայերի անվտանգությունը. Ադրբեջանի սպորտի նախարար

Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գայիբովը, անդրադառնալով Բաքվում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչների գրանցմանը, ասել է, թե «Ադրբեջանական կողմը մշտապես ապահովել է հայերի անվտանգությունը այցերի ժամանակ։ Դա կշարունակվի նաև ապագայում»։

 

Նա նշել է, որ կապահովի բոլոր երկրների ներկայացուցիչների անվտանգությունը։