Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը թվիթերյան գրառմամբ մեկնաբանել է իրեն պատկանող Twitter սոցցանցի անվանման և տարբերանշանի փոփոխությունը:
«Twitter-ի անունն իմաստ ուներ, երբ դրանք ընդամենը 140 նիշանոց հաղորդագրություններ էին, որոնք գնում էին այս ու այն կողմ, ինչպես թռչունների ծլվլոցը, բայց այժմ դուք կարող եք տեղադրել գրեթե ամեն ինչ, ներառյալ մի քանի ժամ տևողությամբ տեսանյութ:
Առաջիկա ամիսներին մենք կավելացնենք հնարավորություն՝ կառավարելու ձեր ամբողջ ֆինանսական աշխարհը:
Twitter անվանումն իմաստ չունի այս համատեքստում, ուստի մենք պետք է հրաժեշտ տանք թռչնին», - գրել է Մասկը: