Հետևեք մեզ։

ԵՊՀ ընդունելության հիմնական մրցույթի փուլը չհաղթահարած դիմորդները հնարավորություն ունեն մասնակցելու լրացուցիչ փուլի մրցույթին

12:52, 25 հուլիս 2023
ԵՊՀ ընդունելության հիմնական մրցույթի փուլը չհաղթահարած դիմորդները հնարավորություն ունեն մասնակցելու լրացուցիչ փուլի մրցույթին

ԵՊՀ ընդունելության հիմնական մրցույթի փուլը չհաղթահարած դիմորդները ս․թ․ հուլիսի 26-ը ներառյալ՝ մինչև ժամը 18։00-ն, հնարավորություն ունեն մասնակցելու լրացուցիչ փուլի (թափուր) մրցույթին։ Այս մասին հայտարարել է ԵՊՀ-ն:


Լրացուցիչ փուլի մրցույթին մասնակցելու համար մեկ կամ ավելի բուհերի մինչև 6 մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը էլեկտրոնային եղանակով՝ dimord.am կայքէջի միջոցով, անհրաժեշտ է ուղարկել ՀՀ ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոն։


Լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները կհրապարակվեն ս.թ. հուլիսի 30-ին։


Հիմնական փուլով ընդունված դիմորդները չեն կարող մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին։


ԵՊՀ-ում առկա թափուր մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: