Հետևեք մեզ։

Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում. Արցախի նախագահ

12:59, 25 հուլիս 2023
Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ ԼՂ-ն շարունակելու է ինքնորոշման պայքարը և կոչ է արել Հայաստանի իշխանություններին զգույշ լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցում իրենց հայտարարություններում։

«Ոչ մի երկիր չի կարող մեզ զրկել ինքնորոշման իրավունքից։ Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում։ Ինքնորոշման իրավունքը միջազգային նորմ է, մեր իրավունքը, որից մենք օգտվում ենք նաև այսօր», - ասել է Արայիկ  Հարությունյանը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։

Նա նշել է, որ անկախ հայտարարություններից՝ Լեռնային Ղարաբաղը «կշարունակի պայքարն ինքնորոշման համար»։


Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը։

Արցախի ղեկավարը նշել է, որ պատրաստ է Բաքվի հետ երկխոսության, որը «պետք է տեղի ունենա հավասարության սկզբունքով»։