Ոչ, ես նման հարց չեմ քննարկել, ընդհանրապես չեմ կարծում, որ նման հարց քննարկելու մանդատ ունեմ: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպիսի դիրքորոշում ունի նա Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար օգնության տեղափոխման՝ ադրբեջանական կողմի առաջարկի վերաբերյալ և արդյոք դա քննարկվել է բանակցային գործընթացքում:
«Իսկ Լաչինի միջանքը քննարկելու մանդատ ունեմ, քանի որ այն ստեղծվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի ստորագրողներից մեկը ես եմ՝ ՀՀ-ն»:
Հարցին՝ արդյոք անակնկալ էր Շառլ Միշելի հայտարարությունը վերոնշյալի վերաբերյալ, Փաշինյանը պատասխանեց. «Անակնկալ չէր, բայց ես չեմ քննարկել ննման հարց»: