Կարող են Հայաստանի բոլոր նախկին արտգործնախարարներն էլ նման հայտարարություններ անել: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի առաջարկի վերաբերյալ:
«Եթե պետք է բեկում մտցնել, կարծում եմ, Վարդան Օսկանյանը իր պաշտոնավարման ընթացքում կարող էր բեկում մտցնել: Քննիչ հանձնաժողովում ունեցած իմ ելույթում գնահատականներ եմ տվել Վարդան Օսկանյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ քաղաքականությանը, այդ թվում՝ Մադրիդյան սկզբունքներին»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ այդ հայտարարություններում օգտակար բան չի տեսնում:
«Վարդան Օսկանյանը հայտարարում է, որ պետք է շեշտել, որ ԼՂ-ն խորհրդային շրջանում ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ. մինչև նրա հայտարարութունը, ԵՄ խորհրդի նախագահի հայտարարություններում արձանագրվել է նախկին ԼՂԻՄ մարզի եզրույթը: Դա արձանագրված է՝ մինչև Վարդան Օսկանյանի հայտարարությունը»,- ասաց Փաշինյանը: